Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով տուժած անձանցից 16-ը բուժում է ստանում, մեկը վիրահատվել է. ՀՀ ԱՆ
Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով
նախնական տվյալներով տուժել է 34 անձ, որից 16-ը ոստիկան, 18-ը քաղաքացիական
անձինք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Նրանցից 17֊ը ստացել է անհրաժեշտ
բուժօգնություն և դուրս է գրվել։ 16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև
վնասվածքներին համարժեք բուժում, իսկ 1-ը վիրահատվել է»,- տեղեկացնում են ԱՆ-ից: