22 Հուն
2025
6.2° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սի Ցզինպինը և Պուտինը տեսակապով զրուցել են Թրամփի երդմնակալությունից հետո

Սի Ցզինպինը և Պուտինը տեսակապով զրուցել են Թրամփի երդմնակալությունից հետո

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսազանգ են ունեցել երկուշաբթի՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից ժամեր անց՝ խոստանալով երկկողմ հարաբերությունները հասցնել «ավելի մեծ բարձունքների»․ հայտնում է BBC-ն՝ հղում անելով երկու կողմերի պետական լրատվամիջոցներին։

Չինաստանի նախագահին «սիրելի ընկեր» անվանելով՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հարաբերություններ են կառուցում «բարեկամության, փոխադարձ վստահության և աջակցության հիման վրա», չնայած արտաքին ճնշմանը։

Սի Ցզինպինը Պուտինին կոչ է արել «շարունակել խորացնել ռազմավարական համակարգումը, ամրապնդել փոխադարձ աջակցությունը և պաշտպանել օրինական շահերը»։

Երեքշաբթի Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել Պեկինի նկատմամբ և նախազգուշացրել, որ Մոսկվային «մեծ դժվարություններ» են սպասվում, եթե նա համաձայնության չգա Ուկրաինայում պատերազմին վերջ տալու վերաբերյալ։