25 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստան կժամանի Ղրղզստանի արտգործնախարարը

Հայաստան կժամանի Ղրղզստանի արտգործնախարարը

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի արտգործնախարար Ժեենբեկ Կուլուբաևը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,– գրել է Բադալյանը ֆեյսբուքյան էջում:

Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, այնուհետև տեղի կունենա փաստաթղթերի ստորագրում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026