Հայաստան են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Ըստ գերատեսչության՝ Հայաստանում են Էստոնիայի Ռիիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի երրորդ փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի առաջին փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը և Շվեդիայի Ռիկսդագի առաջին փոխխոսնակ Քենեթ Ֆորսլունդը:
Վաղը՝ հունվարի 23-ին, պատվիրակները կմասնակցեն «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկմանը, հավելում են ԱԺ-ից։