Իրանը ձգտում է բարելավել Ադրբեջանի հետ իր հարաբերությունները. The Jerusalem Post
Թեհրանը ցանկանում է ավելի լավ երկաթուղային և ճանապարհային կապեր, ինչը համահունչ է պետությունների միջև էներգետիկ և տրանսպորտային կապերը բարելավելու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ջանքերին,գրել է The Jerusalem Post-ը:
Ինչպես նշվել է, Իրանը ձգտում է բարելավել Ադրբեջանի հետ իր հարաբերությունները, որոնք վերջին կես տասնամյակում սրվել են Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների պատճառով:Թեհրանը, սակայն, այժմ, կարծես, փոխել է իր ուղղությունը, և նա հրապարակայնորեն ձգտում է ավելի լավ հարաբերություններ հաստատել Բաքվի հետ: Սա, հավանաբար, կապված է Իրանի՝ տարածաշրջանային երկրների հետ դիվանագիտական կապերն ամրապնդելու անհրաժեշտության հետ՝ Հեզբոլլահում և Ասադի ռեժիմում հզոր դաշնակիցներին կորցնելուց հետո: Թուրքիան գտնվում է Իրանի ռադարում, իսկ Թեհրանն արդեն սերտ կապեր ունի Հայաստանի հետ։ Իրանն ու Ռուսաստանը ևս վերջերս ստորագրել են երկկողմ համաձայնագիր։
Հիշեցնենք, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտների զարգացման հարցերը և հարավկովկասյան տարածաշրջանում վերջին իրադարձությունները։
Ավելի վաղ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը քննարկել են տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդումը։
Փեզեշքիանը նշել է Ադրբեջանի հետ համագործակցության և փոխադարձ կապերի ընդլայնման կարևորությունը։ Մուստաֆաևն, իր հերթին, ընդգծել է Իրանի կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։