ՀՅԴ գրասենյակում ընդդիմադիր ուժերի հանդիպում է տեղի ունենում
ՀՅԴ Հայաստանի
Գերագույն մարմնի նախաձեռնությամբ այս պահին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում ընթանում
է հանդիպում ընդդիմադիր դաշտի ուժերի մասնակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում
գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
«Քննարկվում է ճգնաժամը հաղթահարելու ճանապարհային քարտեզը։
Միաժամանակ քաղաքացիները շարունակում են բողոքը Հանրապետության հրապարակում», – գրել
է Մելքոնյանը։