25 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը հեռանկարային մեխանիզմ է․ Զախարովա

«3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը հեռանկարային մեխանիզմ է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ դեռևս բարդ է կանխորոշել, թե ինչ քաղաքականություն կորդեգրի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասի վերաբերյալ։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանի գործերին ոչ տարածաշրջանային խաղացողների, և առաջին հերթին, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի խառնվելու փորձերը ոչ մի լավ բանի չեն բերում։

«Բազմիցս նշել ենք, որ Բաքվի և Երևանի միջև հաշտության ներկայիս ճանապարհային քարտեզը և ամուր, կայուն խաղաղության ուղին մատնանշված է ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի առաջնորդների եռակողմ համաձայնագրերում։ Մենք աջակցում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսությանը, միշտ պատրաստ ենք ցույց տալ պահանջված առջակցությունը հայկական և ադրբեջանական գործընկերներին հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով՝ բալանսավորված խաղաղության պայմանագրի մշակման, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանգծման և սահմանազատման, քաղաքացիական հասարակության միջև կոնտակտների զարգացման հարցում՝ կայուն խաղաղության և բրագավաճման հասնելու նպատակով», – նշել է Զախարովան։

Ինչ վերաբերում է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակին, ապա այն հեռանկարային մեխանիզմ է, կարծում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ այս ձևաչափը ոչ մի առնչություն չունի Արևմուտքի հետ։ Այն իր առաջադրանքներն, իր նպատակներն ունի։ Ոչ մի թաքնված օրակարգ չկա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026