23 Հուն
2025
-1.7° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատրաստ ենք ցույց տալ անհրաժեշտ աջակցություն ադրբեջանցի և հայ գործընկերներին բոլոր պահվող անձանց փոխանակման հարցում․ ՌԴ ԱԳՆ

Պատրաստ ենք ցույց տալ անհրաժեշտ աջակցություն ադրբեջանցի և հայ գործընկերներին բոլոր պահվող անձանց փոխանակման հարցում․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ Բաքվում իրականացվող դատավարությանը, նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը բերել է բազմաթիվ խնդիրների, այդ թվում՝ հսկայական հումանիտար խնդիրների Բաքվի և Երևանի միջև։ Եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում համաձայնություն է ձեռք բերվել, այդ թվում՝ հումանիտար խնդիրները լուծելու համար։

«Մենք վերահաստանում ենք մեր հանձնառությունն այդ պայմանավորվածություններին։ Մենք պատրաստ ենք ցույց տալ անհրաժեշտ աջակցություն ադրբեջանցի և հայ գործընկերներին՝ փախստականների իրավունքների պաշտպանման, պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանման, ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորածներին փնտրելու, բոլոր պահվող անձանց փոխանակման հարցերում։ Վստահ եմ, որ դա կօգնի փոխվստահության, երկխոսության մթնոլորտի ձևավորմանը», – նշել է Զախարովան։