23 Հուն
2025
-1.7° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովն ու Ֆիդանը տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Ֆիդանը տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Սիրիան։ Կողմերը հաստատել են Սիրիայի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգելու անհրաժեշտությունը․ ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմը կրկին ցավակցություն է հայտնել Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Նախարարները պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ սիրիական խնդիրների և տարածաշրջանային ու միջազգային այլ հրատապ հարցերի շուրջ։