20 Նոյ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը պատրաստվել է երկար մարտի․ ադրբեջանագետ

Ադրբեջանը պատրաստվել է երկար մարտի․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Արամ Փոլադյանը, անդրադառնալով Ալիևի աշխատակազմի
հայտարարությանը, նշել է, որ Ադրբեջանը վաղուց էր պատրաստվում ռազմական գործողությունների
և ամենևին միտք չունի այն շուտ ավարտել։

«Մասշտաբային պատերազմի պատրաստվելու առումով վերջին կես տարվա ամենաակտիվ ամիսն Ադրբեջանում
հենց անցած ամիսն էր․ իրականացվեցին բազմաթիվ զորավարժություններ Թուրքիայի հետ՝
երկու երկրների տարածքում: Բացի այդ, ամենամեծ քանակությամբ զենքի առքն ու արդիականացումը
կազմակերպվել են հենց անցած 40-45 օրվա ընթացքում»,- ABC Media-ի հետ զրույցում նշեց
Փոլադյանը։

Միաժամանակ, ըստ ադրբեջանագետի, Ադրբեջանը
գիտակցում է՝ իրեն հեշտ օրեր չեն սպասվում պատերազմ սկսելու պարագայում։ «Գիտակցելով
հանդերձ, որ հեշտ օրեր չեն լինելու՝ պատրաստվել է երկար մարտի և չի պատրաստվում այն
ավարտել որևէ պարագայում, մինչև չհասնի ցանկալի արդյունքի»,-եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայտարարել էին, որ պատրաստ են հանդիպել
և բանակցել Արցախի ներկայացուցիչների հետ՝ պայմանով, որ վերջիններս պետք է ներկայանան
զինաթափված և սպիտակ դրոշով։