24 Հուն
2025
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞վ են զբաղվում «Նոր Հայաստանի» հին պաշտոնյաները

Ինչո՞վ են զբաղվում «Նոր Հայաստանի» հին պաշտոնյաները

Թիթեռնիկի կյանքի պես կարճ կյանք ունեցավ մի շարք քպ-ական պաշտոնյաների քաղաքական կարիեռան։ Անցած տարվա վերջին կտրվեց նրանցից շատերի քաղաքական ուղղու թելը։ Հիմա որոշներն իրենց փորձում են գտնել քաղաքական դաշտից դուրս։ Իսկ ո՞վ ինչով է զբաղվում՝ պաշտոնանկ լինելուց հետո։

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Կարեն Գիլոյանը, պաշտոնը թողնելուց հետո, դարձել է միջազգային ընկերություններից մեկի խորհրդի անդամ։ Գիլոյանը զբաղվում է «Աշխարհն առանց դոպինգի» (WADA) ընկերության աշխատանքներով։ Արտերկրի հայերի հետ միասին զբաղվում է Հայաստանում սպորտային կառույցներ ստեղծելով։
Արտերկրում ապրող իմ ընկերներն ուզում են այստեղ սպորտային կառույցներ ստեղծել․ դրանցով եմ զբաղված նաև ներդրումներ ենք անում,-ասել է Գիլոյանը։

2025 թվականի հունվարի 8-ին՝ Փաշինյանի որոշմամբ, Կարեն Գիլոյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից։