27 Հուն
2025
0.1° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հութիները Եմենում ՄԱԿ-ի յոթ աշխատակցի են ձերբակալել

Հութիները Եմենում ՄԱԿ-ի յոթ աշխատակցի են ձերբակալել

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) շիական շարժման ներկայացուցիչները ձերբակալել են ՄԱԿ-ի յոթ աշխատակցի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։

Եմենում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգողի գրասենյակի տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել հունվարի 23-ին Սանայում։

«Ի պատասխան` մենք կասեցրել ենք բոլոր տեղաշարժերը այն շրջաններում, որոնք գտնվում են փաստացի իշխանությունների վերահսկողության տակ: Միջոցառումը կգործի մինչև հետագա ծանուցումը»,-նշել է Հաքը։

Նրա խոսքով` կազմակերպության ներկայացուցիչներն աշխատում են պահվող անձանց ազատ արձակելու ուղղությամբ։

ՄԱԿ-ի աշխատակիցների ձերբակալությունը տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերին Կարմիր ծովում հութիների գրաված Galaxy Leader լցանավի անձնակազմի ազատ արձակումից մի քանի օր անց։