20 Նոյ
2024
8° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների գիտակցված և հետևողական անգործության պայմաններում Արցախը կանգնած է լիակատար ու այս պահին՝ վերջնական կործանման առաջ․ քաղաքագետ

Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների գիտակցված և հետևողական անգործության պայմաններում Արցախը կանգնած է լիակատար ու այս պահին՝ վերջնական կործանման առաջ․ քաղաքագետ

Մարզերից մեզ են հասնում տեղեկություններ, որ դե-ֆակտո թուրքական իշխանությունները
հրահանգել են ժամանակավոր ապաստարաններ պատրաստել որոշակի թվով մարդկանց ընդունելու
համար։ Այս մասին գրում է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

«Սա նշանակում է, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների ԳԻՏԱԿՑՎԱԾ ՈՒ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ
անգործության պայմաններում Արցախը կանգնած է լիակատար ու այս պահին՝ վերջնական կործանման
առաջ։

Եթե սա կարդալով՝ ինչ-որ մեկն աղոտ հույս ունի, որ միգուցե դրանով թշնամու ախորժակը
փակվի, ապա չարաչար սխալվում եք։ Եթե այսօր չգործենք, կընկնի և՛ Արցախը, և՛ մնացած
Հայաստանը, այդ թվում՝ իմ և ձեր տները։

Այսօր Հայաստանի պաշտպանությունն իրականացվում է Արցախում՝ Պաշտպանության բանակի և
Արցախի հայության կողմից, և Երևանում՝ հանրապետության հրապարակի ցուցարարների կողմից»,
– գրել է Էլբակյանը։