27 Հուն
2025
-2.7° c ԵՐԵՎԱՆ
-1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սայեդ Ջաֆարի Աղայե Մարիանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրան բողոք է ներկայացվել «կառավարությանը մոտ կանգնած իրանական տպագիր լրատվամիջոցներում» Ադրբեջանի և այդ երկրի ղեկավարության դեմ «բացահայտ արշավի համար»։

Մարիանը այս նմանատիպ միջադեպի առիթով նախկինում էլ էր Ադրբեջանի ԱԳՆ կանչվել։ Պատճառն իրանցի ազդեցիկ հոգևորականներից մեկի՝ Արդեբիլում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլա Ամելիի ներկայությամբ հնչած հայտարարություններն էին, որոնք Բաքվում «վիրավորական և սադրիչ էին որակել»։

Հիշեցնենք, որ երեկ Իրանի արտգործնախարարություն էր կանչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա էր ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից իրանցի ուսանողների նկատմամբ անբարո գործողությունների» կապակցությամբ: