27 Փտր
2025
-3.7° c ԵՐԵՎԱՆ
-12.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Australian Open. Մեդիսոն Քիզը հաղթեց աշխարհի առաջին ռակետին և նվաճեց կարիերայի առաջին «Մեծ սաղավարտ»-ի տիտղոսը

Australian Open. Մեդիսոն Քիզը հաղթեց աշխարհի առաջին ռակետին և նվաճեց կարիերայի առաջին «Մեծ սաղավարտ»-ի տիտղոսը

Աշխարհի 14-րդ ռակետ Մեդիսոն Քիզը կարիերայում 11-րդ փորձից դարձավ «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթող։

Եզրափակիչում ամերիկացի թենիսիստուհին 6-3, 2-6, 7-5 հաշվով հաղթեց աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկային (Բելառուս)։ Մրցախաղը տևեց 2 ժամ 4 րոպե։

29-ամյա Քիզը կարիերայում առաջին անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարի տիտղոս, որը հաղթելուց հետո նա չկարողացավ զսպել հուզմունքը, գրկեց ամուսնուն ու արտասվեց: Քիզը WTA-ի դասակարգման աղյուսակում վաստակեց 2000 միավոր և հերթական թարմացումից հետո կբարձրանա 7-րդ տեղ ու կկրկնի կարիերայի լավագույն արդյունքը։