Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Խերսոնի մարզի Ալյոշկի բնակավայրին․ կան զոհեր․ մարզպետ
Ուկրաինական զինուժը կասետային զինամթերքով և ականապատման հեռահար համակարգերով հարված են հասցրել Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքին։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վլադիմիր Սալդոն:
«Ուկրաինացի ահաբեկիչները գնդակոծել են Ալյոշկին։ Այս պահին հայտնի է երեք խաղաղ բնակչի մահվան մասին։ Նրանց ինքնությունը պարզվում է։ Քաղաքացիական բնակչության համար վտանգը դեռ պահպանվում է. քաղաքը պատված է չպայթած զինամթերքով»,- գրել է Սալդոն իր տելեգրամյան ալիքում։
Մարզպետը բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից, պատսպարվել ապաստարաններում: Ձեռնարկվում են ականազերծման միջոցառումներ։