20 Նոյ
2024
8° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը պատրաստ է հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ, բայց պայմանով․ Ալիևի աշխատակազմի հայտարարությունը

Ադրբեջանը պատրաստ է հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ, բայց պայմանով․ Ալիևի աշխատակազմի հայտարարությունը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտնում է, որ պատրաստ են Յեվլախում
հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ: «Սակայն «հակաահաբեկչական միջոցառումները»
կասեցնելու համար «հայկական ապօրինի զինված ջոկատները» սպիտակ դրոշ պետք է պարզեն,
վար դնեն բոլոր զենքերը․ «ապօրինի ռեժիմը» պետք է լուծարվի»․
այս մասին հայտարարել են Ալիևի աշխատակազմից՝ ավելացնելով, որ հակառակ պարագայում
«հակաահաբեկչական միջոցառումները» շարունակվելու են մինչև վերջ։