Նարիշկինը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ, եթե ԱՄՆ-ի կողմից համապատասխան հետաքրքրություն լինի։
«Մենք միշտ պատրաստ ենք բանակցությունների»,- ասել է նա՝ պատասխանելով ամերիկյան կողմի առաջարկի դեպքում հանդիպելու պատրաստակամության մասին ТАСС գործակալության հարցին։
Հարցին՝ արդյոք ԱՀԾ-ի և ԿՀՎ-ի միջև դեռ կապեր կան, նա նշել է. «Մենք պաշտոնական ներկայացուցիչ ունենք Վաշինգտոնում, իսկ Կենտրոնական հետախուզական վարչությունը պաշտոնական ներկայացուցիչ ունի Մոսկվայում»: