25 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայում հակամարտության ավարտի չորս հնարավոր սցենար՝ ըստ The Times-ի

Ուկրաինայում հակամարտության ավարտի չորս հնարավոր սցենար՝ ըստ The Times-ի

The Times-ի ռազմական թղթակից Էնթոնի Լոյդն իր հոդվածում ներկայացրել է Ուկրաինայում մարտերի դադարեցման չորս հնարավոր տարբերակ։

Լոյդի խոսքով՝ առաջին սցենարը Ուկրաինայի ակնհայտ ռազմական պարտությունն է, որը կարող է պայմանավորված լինել ԱՄՆ-ից ռազմական աջակցության կրճատմամբ։

Երկրորդ սցենարը՝ «վատ խաղաղությունը», ենթադրում է Ուկրաինայի կառավարության բանակցություններ Մոսկվայի հետ թույլ դիրքերից, ինչը կարող է հանգեցնել որոշ տարածքների զիջմանը։ Սա կդիտարկվի որպես Ռուսաստանի հաղթանակ և Կիևի պարտություն։

Երրորդ տարբերակն, ըստ լրագրողի, հրադադարն է։ Լոյդը նշում է, որ, չնայած այս տարբերակը կարող է հանգեցնել ապագա կայունության և անվտանգության երաշխիքների, առանց հաշտության պայմանագրի դա միայն կսառեցնի հակամարտությունը՝ վերսկսման վտանգով։

Չորրորդ սցենարը ենթադրում է Ուկրաինայի զինված առաջխաղացումը և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը՝ Կիևին բանակցությունների ուժեղ դիրք ապահովելու համար։

Լոյդն, այդուհանդերձ, ընդունում է, որ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, չի կարողանա վերադարձնել իր կորցրած բոլոր տարածքները։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026