27 Հուն
2025
7° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրազիլիան ԱՄՆ-ից բացատրություն է պահանջում իր քաղաքացիներին ձեռնաշղթաներով արտաքսելու համար

Բրազիլիան ԱՄՆ-ից բացատրություն է պահանջում իր քաղաքացիներին ձեռնաշղթաներով արտաքսելու համար

Բրազիլիայի կառավարությունը վրդովմունք է հայտնել այն ժամանակ, երբ ԱՄՆ-ից արտաքսված տասնյակ ներգաղթյալներ ժամանել են ձեռնաշղթաներով։ Այս իրավիճակը որակվել է որպես «աղաղակող արհամարհանք» նրանց իրավունքների հանդեպ. հաղորդում է AFP-ն։

Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնից պահանջում է բացատրություն «նվաստացուցիչ վերաբերմունքի» համար, որին ենթարկվել են ուղևորները։

Դեպքը զուգադիպել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ իշխանություն վերադառնալու հետ, ով հայտնի է իր կոշտ հակամիգրացիոն քաղաքականությամբ՝ ուղղված անօրինական միգրացիայի դեմ պայքարին և զանգվածային արտաքսումներին։

Ինքնաթիռի վայրէջքից հետո Մանաուս քաղաքի իշխանությունները հրահանգել են ԱՄՆ ներկայացուցիչներին անհապաղ հանել ուղևորների ձեռնաշղթաները։ Այս մասին տեղեկացրել է Բրազիլիայի արդարադատության նախարարությունը։

Արդարադատության նախարար Ռիկարդո Լևանդովսկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ներկայացրել է իրավիճակը՝ այն անվանելով «Բրազիլիայի քաղաքացիների իրավունքների հանդեպ աղաղակող արհամարհանք»։

Ըստ կառավարության՝ ինքնաթիռում գտնվել է 88 բրազիլացի։