20 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շատ կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս շուտ ճանաչի Արցախի անկախությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Շատ կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս շուտ ճանաչի Արցախի անկախությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Շատ կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս շուտ ճանաչի Արցախի անկախությունը։ Ոչ ոք պետք
է չկարողանա ասել, թե այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, Ադրբեջանի ներքին հարցն
է։ Ցավոք, այս պահի դրությամբ բոլոր մեկնաբանություններն ու «արդարացումները» այդ երանգավորումն
ունեն։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Սա քաղաքական խնդիր է։ Հայաստանը պետք է «դուրս բերի» Արցախը «Ադրբեջանի կազմից»։
Դա հնարավոր է միայն Արցախի անկախությունը ճանաչելով։ Ուրիշ տարբերակ չկա։

Նաև պետք է ռազմական օգնություն ցուցաբերել Արցախին։ Սա նույնպես օրհասական հարց է։
Սա նաև պատերազմի պարտադրանքն է։ Նման վիճակներում միանգամայն այլ տրամաբանություն
է գործում՝ նախ պետք է փրկել հայրենակիցներին։ Եթե ՀՀ ԶՈՒ-ն այսօր չփորձի ճեղքել Արցախի
բլոկադան, ապա վաղը պատերազմը տեղափոխվելու է ՀՀ տարածք։ Սա չի կարելի չհասկանալ։ Իսկ
հասկանալ ու ոչինչ չանելը նույնպես դավաճանություն է», – գրել է քաղաքագետը։