29 Հուն
2025
-4.9° c ԵՐԵՎԱՆ
-4.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստրասբուրգում բացվել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը․ օրակարգում է նաև Ադրբեջանի պատվիրակության ճակատագրի հարցը

Ստրասբուրգում բացվել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը․ օրակարգում է նաև Ադրբեջանի պատվիրակության ճակատագրի հարցը

Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում կարևորագույն կետերից են Գազայում հումանիտար ճգնաժամի և միջազգային կարգի նորացման անհրաժեշտության մասին բանավեճերը։

Պատգամավորները բանավեճեր կանցկացնեն Բելառուսի ընտրությունների, Վրաստանի խորհրդարանական ընտրությունների, Եվրոպայում ներգաղթի և ժողովրդագրական ծերացման խնդրի, վարձկանների և մասնավոր ռազմական ընկերությունների խնդիրների, սոցիալական ցանցերում բովանդակության, խոսքի ազատության և այլնի վերաբերյալ։

Սպասվող հարցերի թվում է նաև ԵԽԽՎ-ում մեկ տարի առաջ ձայնի իրավունքից զրկված ադրբեջանական պատվիրակության ճակատագրի հարցը։

ԵԽԽՎ-ն երկրի իշխանություններին վերջնաժամկետ է տվել մարդու իրավունքների խախտումները վերացնելու և քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար։ Մինչ այդ պատվիրակության ձայնի իրավունքը չի վերադարձվի։