
Պարտվեց պատերազմում, մեղադրեց մեր մեզ, սիրախաղ արեց ՆԱՏՕ-ի հետ, գուշակե՛ք, ինչ ճակատագիր է սպասվում նրան․ Մեդվեդև
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Տելեգրամի
իր ալիքում գրառում է արել՝ խոսելով «եղբայրական երկրներից» մեկի գործընկերոջ հետ իր
զրույցի մասին։
Մեդվեդևի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Մի օր իմ գործընկերներից մեկը եղբայրական
երկրից ինձ ասաց. «Դե, ես քեզ համար օտար եմ, դու ինձ չես ընդունի»: Ես պատասխանեցի,
որ մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործողություններով: Հետո նա պարտվեց
պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց տեղում։
Հետո որոշեց իր միջակ պարտության մեջ մեղադրել
Ռուսաստանին։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ Հետո նա որոշեց սիրախաղ անել
ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը թխվածքաբլիթներով հանդուգնորեն գնաց մեր թշնամիների մոտ:
Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում»։