Ադրբեջանցի ընդդիմադիրները հայտնում են 30-ից ավելի սպանվածի, 20-ից ավելի վիրավորների մասին
Ադրբեջանական
ընդդիմադիր «Մաղարա» մեդիան, որն ավելի քան 150 000 հետևորդ ունի Youtube-ում, տեղեկացնում
է, որ ադրբեջանական կողմն ունի 3 տասնյակից ավելի սպանված, այդ թվում՝ անհետ կորածներ,
երկու տասնյակին մոտ վիրավորներ։ «Բա ասում էիր՝ պատերազմն ավարտվել է, Ալիև՛։ Նորից
մեր երեխաներին տանում ես մահվան, իսկ դուք՝ անպատիվ նախարարներ ու կառավարիչներ, կշարունակեք
շրջել ամենաթանկարժեք մեքենաներով ու խեղճ զինվորներին հանդերձանք գնելու փոխարեն,
ռեստորաններ կկառուցեք Շուշիում ու հյուրանոցներ կգնեք Վրաստանում։ Այս պատերազմը Արցախում
խաղ է, մենք պատերազմ պետք է վարենք Ալիևի ու Փաշինյանի կլանների դեմ: Մենք արհեստավարժ
բանակ չունենք, նույնիսկ այս վիճակում հայերի բանակն ավելի զորեղ է, քանի որ պատասխանատու
պաշտոններին գոնե մի քանի փորձառու մարդիկ ունեն: Աստված պահապան մեր ազգին ու երկրին,
Աստված ողորմի մեր զոհերին»,-տեսանյությում ասում է «Մաղարա» մեդիայի լրագրող-հաղորդավարը։