12 Մար
2025
19.1° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվի հանցավոր ռեժիմը հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. ԵԽ պատգամավոր

Բաքվի հանցավոր ռեժիմը հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. ԵԽ պատգամավոր

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի կարծիքով՝ Ադրբեջանը հրապարակայնորեն հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. պատգամավորը  X-ի իր միկրոբոլոգում կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին արձագանքել Բաքվի քայլերին:

«Հիմա Ադրբեջանը Նումեայում կոնգրես է կազմակերպում Նոր Կալեդոնիան «ապագաղութացնելու», արտասահմանում ամենուր «պայքարի» կոչ անելու, մեր իրավապահներին վիրավորելու համար… Հանցավոր ռեժիմը հրապարակայնորեն հարվածում է Ֆրանսիայի ամբողջականությանը։ Ե՞րբ է վերջապես արձագանքելու պետությունը»,-նշել է պատգամավորը:

Ռազմագերիներ