30 Հուն
2025
-2° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանք է արտահայտվել ադրբեջանական ԶԼՄ-ներում մի շարք հակառուսական հրապարակումների վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանք է արտահայտվել ադրբեջանական ԶԼՄ-ներում մի շարք հակառուսական հրապարակումների վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան ն Ռահման Մուստաֆաևին։

Ռուսական կողմն ընդգծել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կառուցման բացարձակ կարևորությունը ռազմավարական գործընկերության և դաշինքի ոգով` 2022 թվականի փետրվարի 22-ին ամենաբարձր մակարդակով ստորագրված Հռչակագրի հիման վրա՝ երկու պետությունների ազգային շահերից ելնելով:

Այս կապակցությամբ՝ տարակուսանք է արտահայտվել ադրբեջանական լրատվամիջոցներում վերջերս մի շարք հակառուսական հրապարակումների, ինչպես նաև Բաքվում Ռուսական տան դեմ ապատեղեկատվական արշավի առնչությամբ։ Նշվել է առաջադրված մեղադրանքների բացարձակ անհիմնությունը։

Ղազախստանի Ակտաուի մոտակայքում 2024 թվականի դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման թեման քննարկելիս ընդգծվել է ծառայողական հետաքննության ավարտի և դրա արդյունքների հրապարակման անհրաժեշտությունը՝ պարզելու ողբերգության բոլոր հանգամանքները։

Հիշեցնեն, որ Բաքուն կատարվածի պատասխանատվությունը դնում է Ռուսաստանի վրա: Անդրկովկասյան հանրապետության ղեկավարությունն աչքի է ընկել բավականին անսպասելի և միևնույն ժամանակ կոշտ հայտարարություններ՝ ուղղված իր ռազմավարական գործընկերոջը։ Հատկանշական է, որ Ալիևը գործնականում վերջնական եզրակացություններ է արել դեռևս ողբերգությունից անմիջապես հետո սկսված հետաքննության ավարտից առաջ։ Պաշտոնական Բաքվի հիմնական բողոքն այն է, որ ռուսական կողմը Չեչնիայի մայրաքաղաքի վրայով օդային փոխադրումների սահմանափակումներ է մտցրել միայն մարդատար ինքնաթիռը «խոցելուց» հետո։