30 Հուն
2025
-5.7° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրահանձնաժողովը կարող է Կիևի հետ քննարկել Ադրբեջանից Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը. Սլովակիայի ԱԳՆ

Եվրահանձնաժողովը կարող է Կիևի հետ քննարկել Ադրբեջանից Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը. Սլովակիայի ԱԳՆ

Ադրբեջանից ուկրաինական տարածքով գազի տարանցումը կարող է դառնալ Կիևի և Եվրահանձնաժողովի (ԵՀ) միջև բանակցությունների առարկա՝ Բրատիսլավայի և Բուդապեշտի ներգրավմամբ․ այս մասին հայտարարել է Սլովակիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը։

«Մենք ի սկզբանե Ուկրաինայի կառավարության հետ քննարկել ենք Ուկրաինայի տարածքով ոչ ռուսական ծագման գազի փոխադրման հնարավորությունը և այդ պատճառով՝ մենք դիտարկում ենք ուկրաինական կողմի պատրաստակամությունը՝ քննարկելու նման տարանցումը որպես վերադարձ մեր առաջարկած լուծմանը, որի շրջանակներում մենք դիտարկում ենք, օրինակ, Ադրբեջանից գազ տեղափոխելու մասին»,- Սլովակիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերը մեջբերել է Reuters-ը։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ ԵՀ-ն կշարունակի Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարման շուրջ բանակցությունները և մտադիր է այդ գործընթացում ներառել Հունգարիային և Սլովակիային։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ավելի հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկին «լավություն է անում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին»՝ դադարեցնելով ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով և «ոսկե սկուտեղի վրա Վաշինգտոնին է առաջարկում ողջ Եվրոպան», քանի որ Միացյալ Նահանգները կարողանա մատակարարել եվրոպական շուկա ավելի թանկ բնական հեղուկ գազ։

Հունվարի 1-ին Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը Եվրոպա ամբողջությամբ դադարեցվել է, քանի որԿիևը հրաժարվել է երկարաձգել համաձայնագիրը։