
Ադրբեջանի հարձակումների հետևանքով կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա. Արցախի ՄԻՊ
Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ
թվում՝ երեխաներ։ Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն կա առնվազն 2 զոհ, այդ
թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա՝ Ադրբեջանի հարձակումների հետևանքով.
այս մասին X-ի իր էջում հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։