10 Մայ
2025
22.4° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի շրջափակումը վերացնելու հարցում միջազգային հանրության ձախողումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից նոր լայնամասշտաբ հարձակման իրականացման. ԱՀ ԱԳՆ

Արցախի շրջափակումը վերացնելու հարցում միջազգային հանրության ձախողումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից նոր լայնամասշտաբ հարձակման իրականացման. ԱՀ ԱԳՆ

Ամիսներ շարունակված Արցախի շրջափակումը վերացնելու հարցում միջազգային
հանրության ձախողումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից նոր լայնամասշտաբ հարձակման իրականացման.
այս մասին ասվում է ԱՀ ԱԳՆ-ի  X-ի միկրոբլոգում տարածած հայտարարության մեջ:
«Միջազգային դերակատարների՝ Արցախում շրջափակումը չեղարկելու և ցեղասպանությունը կանխելու
ձախողումը կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար՝ ռազմական հարձակում սկսելու շրջափակման
մեջ գտնվող 120 հազար արցախցիների դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Ռազմագերիներ