Կներդրվի նոր ուղևորատոմս, 1 ուղղության արժեքը՝ 150 դրամ․ Տիգրան Ավինյան
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ փետրվարի 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս, 1 ուղղության արժեքը՝ 150 դրամ։
«Այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում։ Մեր նպատակն է ստեղծել տրանսպորտային համակարգ, որը մի կողմից կլինի մատչելի բոլորի համար, մյուս կողմից մեզ հնարավորություն կտա լուծելու կանգառներում երկար սպասելու խնդիրը, ավտոբուսների գերբեռնվածության խնդիրը»,- ասել է Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ սրան զուգահեռ, որպեսզի փորձարկվի տոմսային համակարգն ու տեսանելի լինեն առավելությունները, քաղաքային իշխանությունը նախատեսում է հունվարին և փետրվարին ձեռք բերված փաթեթների ժամկետը երկաձգել ևս մեկ ամսով։
Ավինյանը շեշտել է, որ 150 դրամի սակագինը կարող է ամեն տարի վերանայվել՝ թանկանալով առավելագույնը 10 դրամով։