ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ խաղաղապահ զորակազմին կոչ է անում ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր՝ Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ
ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողորդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ
զտումների իր քաղաքականությունը, այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։
«Առաջնորդվելով անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը բացահայտորեն
ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը
հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում
սկսում է «հակաահաբեկչական միջոցառումներ», որի վերաբերյալ, ըստ ադրբեջանական կողմի
պաշտոնական հաղորդագրության, տեղեկացվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը,
ինչպես նաև ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը։
ՀՀ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա ԼՂ-ում
տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին կոչ է արել ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր՝
Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով»,- ասվում է հայտարարությունում։