Ադրբեջանը հրետակոծում է Արցախը (թարմացվող)
04:00
Խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր
Ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
ստացած տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա,
15 կին և 7 տղամարդ։ Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել
են Արցախի բոլոր շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
03:17
Արցախում խաղաղ բնակչության
շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի․ Արցախի ՄԻՊ
Ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
ստացված տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է
7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։
01:26
Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից․ Արցախի տեղեկատվական շտաբ
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի
Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող
սարքեր, գրում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Խնդրում
և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների
հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրության մեջ։
00:00
Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են. ԱՀ ՊՆ
Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի Հանրապետության
պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում
առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին:
Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։
Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ
հաղորդագրություններով։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
22։45
Արցախի
Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 համայնքներից տարհանվել է ավելի
քան 7000 մարդ. Արցախի ՄԻՊ
22:22
Արցախի
բնակչությունը մնացել է առանց էլեկտրականության, հաղորդակցման միջոցների, սննդի և ջեռուցման.
Արցախի ՄԻՊ
Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական
բնակչությանը. այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Արցախի մարդու իրավունքների
պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Արցախի ամբողջ բնակչությունը շարունակում է մնալ ապաստարաններում
առանց էլեկտրականության, հաղորդակցման միջոցների, սննդի և ջեռուցման՝ սառը ջերմաստիճանի
պայմաններում։ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածները
և քաղաքացիական բնակչությանը՝ օգտագործելով ռազմական ավիացիա, հրետանի և անօդաչու թռչող
սարքեր»,- հայտնել է Գեղամ Ստեփանյանը:
21։50
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարություն
Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտ
քաղաքի Վ. Մամիկոնյան և Մ.Սպարապետ փողոցներում՝ բնակելի տների հարակից տարածքներում
հայտնաբերվել են չպայթած արկեր:
21։16
Ժամը 21:00-ի դրությամբ կա 138 տուժած, որոնցից 29-ը խաղաղ բնակիչներ
են․ Գեղամ Ստեփանյան
21։10
Արցախի հիվանդանոցներում բուժում է ստանում 128 վիրավոր
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ
ռազմական գործողությունների հետևանքով այս պահի դրությամբ ԱՆ «Հանրապետական բժշկական
կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 128 վիրավոր, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Ներկայումս
նրանց վիրահատում են» , -տեղեկացնում է նախարարությունը։
20։50
25 զոհ Արցախում, որից 2-ը խաղաղ բնակիչներ են. Արցախի ՄԻՊ
Ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնամասշտաբ ահաբեկչության հետևանքով
կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։
20։33
Արցախի 6 համայնքներից բնակիչներին տարհանել են
Արցախի 6 համայնքների քաղաքացիական բնակչությանը տարհանել են։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում
հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ըստ Ստեփանյանի`
տարհանվել են Խրամորթ, Խնապատ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ համայնքների
բնակիչները։
19։55
20 րոպե առաջ ավիահարված են հասցրել Մարտակերտ քաղաքի և Ասկերանի
շրջանի գյուղերից մեկի մոտ. Արտակ Բեգլարյան
«Ալիևի ցեղասպան ուժերը 20 րոպե առաջ ավիահարված են կիրառել Մարտակերտ
քաղաքի և Ասկերանի շրջանի գյուղերից մեկի մոտ։ Հետևանքների մասին դեռ տեղեկություն
չունեմ։ Հրթիռակոծությունները և մարտերը շարունակական են, վիրավորների թիվը մեծանում
է», – գրել է Արտակ Բեգլարյանը:
19:25
Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են. ԱՀ ՊՆ
Մարտերը
շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են
հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։ Իրավիճակի
հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
19:21
ԱՀ ԱՆ-ն նոր տյալներ է հայտնում
Այս պահի դրությամբ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում
գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Ցավոք
արձանագրվել է մահվան 5 դեպք
ԱՀ ԱՆ-ից տեղեկացնում են , որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր
հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար։
19:10
Արցախի 150 բնակչություն ունեցող գյուղը՝ Ադրբեջանի շրջափակման
տակ
Շուշիի
շրջանի 150 բնակիչ ունեցող Եղցահող համայնքը հայտնվել է ադրբեջանական կողմից ուղիղ
կրակի տակ։
Ադրբեջանի զինված ուժերը ավերել են համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն
չկա, նրանք ամբողջությամբ շրջափակված են ադրբեջանական զորքերի կողմից։ Արցախի մարդու իրավունքերի պաշտպան
17:27
Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն
նվազել է. ԱՀ ՊՆ
Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն
նվազել է։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
17։26
Ղարաբաղյան կողմը կոչ է անում ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել
կրակը. Արցախի տեղեկատվական շտաբ
Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել կրակը և ստեղծված
իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ:
17։15
Ադրբեջանի
իշխանություններն անցել են Արցախի ժողովրդի ցեղասպանության արյունալի փուլին. Արցախի
ՄԻՊ
Արցախի
Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական
բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։
Քաղաքացիական բնակչության թիրախավորման, քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման
դեպքեր արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների խաղաղ բնակավայրերում
և Ստեփանակերտում։
Փաստահավաք աշխատանքները շարունակվում են։ Քաղաքացիական բնակչության և օբյետների շրջանում
արձանագրված վնասների վերաբերյալ հանդես կգանք թարմացվող հաղորդագրություններով։
17։03
Խնդրում ենք լինել աչալուրջ, չտրվել ապատեղեկատվությանը. Արցախի
տեղեկատվական շտաբ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ադրբեջանական քարոզչամեքենան մեծ ակտիվություն է ցուցաբերում սոցիալական բոլոր հարթակներում
ապատեղեկատվություն տարածելու ուղղությամբ՝ օգտագործելով նաև կեղծ հայկական օգտահաշիվներ:
Խնդրում ենք բոլորիդ լինել աչալուրջ, չտրվել ապատեղեկատվությանը, սադրանքներին և հետևել
բացառապես պաշտոնական լրահոսին:
16։41
ԱՀ նախագահը ԱԽ արտահերթ նիստ է հրավիրել
Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն,
և այն իրականացնելով, Բաքուն շահարկում է հումանիտար միջանցքի և մարդասիրության այլ
կեղծ օրակարգեր:
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը շտապ հրավիրել է Անվտանգության
խորհրդի նիստ և քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները.տեղեկացնում է ԱՀ
նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
16:19
Շարունակվում է տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով․
ՊԲ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից
կրակը շփման գծի երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային
առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական
բնույթի միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության բանակը։
16։06
Ադրբեջանի հարձակումների հետևանքով կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝
մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա. Արցախի ՄԻՊ
Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ
թվում՝ երեխաներ։ Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն կա առնվազն 2 զոհ, այդ
թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա՝ Ադրբեջանի հարձակումների հետևանքով.
այս մասին X-ի իր էջում հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
15։35
ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ խաղաղապահ զորակազմին կոչ է անում ձեռնարկել հստակ
և աներկբա քայլեր՝ Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ
ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողորդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ
զտումների իր քաղաքականությունը, այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։
«Առաջնորդվելով անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը բացահայտորեն
ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը
հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում
սկսում է «հակաահաբեկչական միջոցառումներ», որի վերաբերյալ, ըստ ադրբեջանական կողմի
պաշտոնական հաղորդագրության, տեղեկացվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը,
ինչպես նաև ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը։
ՀՀ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա ԼՂ-ում
տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին կոչ է արել ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր՝
Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով»,- ասվում է հայտարարությունում։
15։33
Արցախի շրջափակումը վերացնելու հարցում միջազգային հանրության ձախողումը
հանգեցրեց Ադրբեջանի կողմից նոր լայնամասշտաբ հարձակման իրականացման. ԱՀ ԱԳՆ
Ամիսներ շարունակված Արցախի շրջափակումը վերացնելու հարցում միջազգային
հանրության ձախողումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից նոր լայնամասշտաբ հարձակման իրականացման.
այս մասին ասվում է ԱՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում տարածած հայտարարության մեջ:
«Միջազգային դերակատարների՝ Արցախում շրջափակումը չեղարկելու և ցեղասպանությունը կանխելու
ձախողումը կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար՝ ռազմական հարձակում սկսելու շրջափակման
մեջ գտնվող 120 հազար արցախցիների դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:
15։06
Հորդորում
ենք համացանցում տեսանյութեր և լուսանկարներ չհրապարակել. Արցախի տեղեկատվակական շտաբ
Արցախի
տեղեկատվական շտաբը հորդորում է մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի
և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին։
15։01
Սա ցեղասպանություն
է, ոչ ավելին. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանը
լայնածավալ հարձակում է նախաձեռնել ԼՂ-ի վրա՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերի
շրջակա տարածքները, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սա ցեղասպանություն է, ոչ ավելին։ Իսկ
միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում։
14։47
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարությամբ է հանդես եկել
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան
Ստեփանակերտի և այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ձևախեղում է մարդու իրավունքների
պաշտպանության ժամանակակից համակարգի հիմքում ընկած բոլոր արժեքները»,-այս մասին հայտարարել
է ՀՀ ՄԻՊ-ը։ Անահիտ Մանասյանը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատ
ունեցող միջազգային հեղինակավոր կազմակերպություններին և դերակատարներին անհապաղ քայլեր
ձեռնարկել։
14։40
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Հարգելի հայրենակիցնե’ր, Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել
Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող
սարքեր։ Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի
և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական
շտաբը։
14։26
Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը
Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը
շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
ԱՀ ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով։
14:20
Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր
ուղղություններում. Տիգրան Աբրահամյան
«Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր
ուղղություններում. մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է թշնամու մխրճումը»,-այս
մասին գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ Ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
14։15
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության
դեմ
Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք Ստեփանակերտը, այլ քաղաքներն
ու գյուղերը․ հայտնում է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը։
14:05
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության
դեմ
Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք Ստեփանակերտը, այլ քաղաքներն
ու գյուղերը․ հայտնում է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը։
13:41
Ադրբեջանը կրակի տակ է պահում առաջնահերթ թիրախները
Ադրբեջանը կեղծ ահաբեկչական մեղադրանքը հնչեցնելով Արցախի հասցեին,
այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով
կրակ է բացել․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության
քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են:
Այս պահին հստակ չի, թե քաղաքացիական օբյեկտները ևս թիրախավորվում
ե՞ն, թե՞ ոչ, բայց հարվածները շարունակվում են»,-գրել է նա:
13:40
Ադրբեջանը մի քանի ուղղություններով հրետակոծում է Ստեփանակերտը։
Արցախի տարբեր ներկա ու նախկին պաշտոնյաներ այս մասին գրառումներ
են արել։ Տեղեկությունը հաստատել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ
պատգամավոր Մետաքսե Հակոբյանն գրել է․ «Արցախում պատերազմն է»։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, թե «հայաահաբեկչական
գործողություններ» է ձեռնարկել։
ABC Media-ի թղթակիցը Ստեփանակերտից տեղեկացրել է, որ թշնամին մի
քանի ուղղությամբ է կրակում։