Քանի որ հայերին ձուլել, թուրքացնել հնարավոր չէր, Խորհրդային Ադրբեջանը դիմում էր նրանց քաղաքական ու տնտեսական հալածանքներով երկրից դուրս մղելու քաղաքականությանը․ Հայաքվե
«Հայաքվե» նախաձեռնության հայտարարությունը․
«Իսլամ դավանող բնիկ ժողովուրդների ձուլումն արագացնելու նպատակով 1930-ական թվականներից ադրբեջանցիների համար մտցվեց հատուկ հարկատեսակ՝ «լեզգի փուլու»։
Այդ հարկը նրանք պետք է վճարեին երեխաներին իրենց մայրենի լեզվով կրթություն տալու համար։ Հարկից խուսափելու համար շատ քրդեր, լեզգիներ, թալիշներ «դառնում էին» ադրբեջանցիներ և իրենց երեխաներին տալիս ադրբեջանական դպրոցներ։
Խորհրդային Ադրբեջանում հալածանքների և ճնշումների գլխավոր թիրախը եղել է հայ ազգաբնակչությունը։ Քանի որ հայերին ձուլել, թուրքացնել հնարավոր չէր, Խորհրդային Ադրբեջանը դիմում էր նրանց քաղաքական ու տնտեսական հալածանքներով երկրից դուրս մղելու քաղաքականությանը։
Լեռնային Ղարաբաղը հայաթափելու համար մարզի վրա իջեցվում էին ծանրագույն տնտեսական պլաններ։
Մեծ Հայրենական պատերազմի տարիներին ռազմաճակատ է ուղարկվել Ադրբեջանում բնակվող յուրաքանչյուր երրորդ հայը։ Մինչև 1960-ականները Նախիջևանը հայաթափվեց գրեթե ամբողջությամբ։ Մինչև 80-ականների վերջն էլ գրեթե ամբողջությամբ դատարկվել էր պատմական Գարդմանքը»։