
Բոլորը երեխեքին կորցրել են, ավտոմեքենաներ չկան, որ գնանք, վերցնենք դպրոցից․ Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է, որ Արցախում
պատերազմ է։
Ադրբեջանն Արցախի դեմ ագրեսիա է ձեռնարկել այն պահին, երբ երեխաները
դպրոցներում ու մանկապարտեզներում էին։ Վառելիքի բացակայությամբ պայմանավորված՝
ծնողները չեն կարողացել հասնել դպրոցներ, կորցրել են երեխաներին։
«Գնդակոծում են: Կապ չկա, չենք կարողանում կապի դուրս գալ: Բոլորը
երեխեքին կորցրել ենք, ավտոմեքենաներ չկան, որ գնանք վերցնենք դպրոցից»,-ասել է նա։