30 Հուն
2025
-3.8° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ը ցանկանում է կազմակերպել ԱՄՆ Պետքարտուղարի և Ուկրաինայի ԱԳ ղեկավարի առաջին հանդիպումը

ԵՄ-ը ցանկանում է կազմակերպել ԱՄՆ Պետքարտուղարի և Ուկրաինայի ԱԳ ղեկավարի առաջին հանդիպումը

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հրավիրվել են փետրվարի 12-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը:Հրավերները POLITICO-ին անանունության սկզբունքով հաստատել են երկու ուկրաինացի դիվանագիտական պաշտոնյաներ: Ուկրաինան պաշտոնական կապ չի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի հետ, ուստի՝ նախարարների հանդիպումը կարող է լինել առաջինը, եթե Ռուբիոն տա իր համաձայնությունը:

POLITICO-ն հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին, արդյո՞ք Ռուբիոն նախատեսում է մասնակցել փետրվարի 12-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, սակայն անմիջապես պատասխան չի ստացել:

Կիևի ներկայացուցիչները ցանկանում են հանդիպել իրենց ամերիկացի գործընկերների հետ՝ քննարկելու Թրամփի վարչակազմի պլանները՝ վերջ դնելու Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ։ Ամերիկացի պաշտոնյաները մի շարք հրապարակային հայտարարություններ են արել այն մասին, թե ինչպես է նոր վարչակազմը ցանկանում ավարտել պատերազմը, սակայն մինչ այժմ դիվանագիտական ուղիներով Կիևի հետ չեն կապվել:

ԱՄՆ նախագահը բազմիցս պարծեցել է, թե որքան արագ կարող է ավարտել Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմն իշխանության գալուց հետո, մինչդեռ Կիևի պաշտոնյաները կոչ են արել, որ ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է բարենպաստ պայմաններ ապահովի Ուկրաինայի համար: