27 Դեկ
2024
-0.1° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ աջակցությունը Լեռնային Ղարաբաղին ունի հումանիտար բնույթ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ աջակցությունը Լեռնային Ղարաբաղին ունի հումանիտար բնույթ. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանական կողմի ներկայացրած թեզերը տարածաշրջանում նոր ռազմական
էսկալացիա ծավալելու դիվանագիտական նախապատրաստության են նման․
այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

«Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման
ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաների խոսույթը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և Հայաստանի
դեմ ագրեսիայի քաղաքականության իրականացման գործում միջազգային հանրությանը «համապատասխանատու»
կարգելու նպատակ ունի, ինչն անընդունելի է:  

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային հետքաշման
առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ
ներգրավվել դրա իրականացման շուրջ քննարկումներում: 

ՀՀ աջակցությունը Լեռնային Ղարաբաղին ունի հումանիտար բնույթ, ինչի
անհրաժեշտությունը ավելի է ընդգծվում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով
ծավալվող հումանիտար ճգնաժամով: Հայաստանի Հանրապետությունը ողջունում է երկարատև դադարից
հետո հումանիտար առաջին բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ և հույս ունի, որ այն շարունակական
ու կայուն բնույթ կկրի: 

«Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ Լաչինի միջանցքի
9 ամիս շարունակվող արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության
և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր
ուժ ունեցող որոշումների կոպտագույն խախտում է»,-ասված է հաղորդագրության մեջ: 

ՀՀ ԱԳՆ-ն  հիշեցրել է, որ Ադրբեջանն է իր ապօրինի գործողություններով
հումանիտար ճգնաժամ է ստեղծել Արցախում, խափանել գազի և էլեկտրականության մատակարարումները։

Արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են, որ լարվածության
թուլացման միջոցը համարում են Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը և հույս ունեն, որ
միջազգային գործընկերները հավելյալ միջոցներ կձեռնարկեն երկխոսության հուսալի մեխանիզմներ
ստեղծելու համար։