Ռուս ընդիմադիրները Բեռլինում ցույց կանեն ընդդեմ Պուտինի
Ռուսաստանի ընդդիմությունը Բեռլինում ակցիայի է պատրաստվում՝ «Ռուսաստանն ընդդեմ Պուտինի» խորագրով ցույցը։
Կազմակերպիչների շարքերում են ռուս ընդդիմադիր ակտիվիստներ, այդ թվում՝ Իլյա Յաշինը, որը ռուսական կառավարության հայտնի քննադատներից մեկն է: Նա Telegram-ի իր ալիքում հրապարակել է ցույցի մանրամասները:
Երթը կսկսվի Պոտսդամեր հրապարակում՝ մարտի 1–ին՝ ժամը 13:00-ին: Մասնակիցները երթով կգնան դեպի Ռուսաստանի դեսպանատուն։ Բեռլինում նմանատիպ ակցիա էր տեղի ունեցել նաև 2024 թվականի նոյեմբերի 17-ին։