Խրախուսում ենք ուղիղ բանակցությունները` մարդասիրական մատակարարումների հոսքը մեծացնելու համար. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի իր միկրոբլոգում խոսել է
դեպի Արցախ հումանիտար բեռների մատակարարման մասին։
«Միացյալ Նահանգները ողջունում է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով
դեպի ԼՂ ծայրահեղ կարևոր մարդասիրական պաշարների մատակարարումը։ Այս մոտեցումը ես քննարկել
եմ Ադրբեջանի նախագահի հետ: Մենք խրախուսում ենք ուղիղ բանակցությունները՝ մարդասիրական
մատակարարումների հոսքը մեծացնելու համար»,- գրել է նա։