Պատրաստ լինել վաղը դուրս գալ փողոց և պատրաստվել ցանկացած զարգացման․ Թևանյան
Իշխանությունները շատ ծանր են տարել իրենց
պարտությունը Երևանի ավագանու ընտրություններում և պատրաստվում են շատ կեղտոտ օպերացիայի:
Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Երևանի
քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
«Ինձ հասած տեղեկություններով վաղը բոլոր
տեղամասային տարածքներում վերահաշվարկ են ուզում իրականացնել և մի քանի հարյուր ձայնի
տարբերությունը և մեկ մանդատը ուզում են խլել ժողովրդից: Անկախ նրանից՝ ովքեր են մասնակցել
ընտրությանը և ովքեր չեն մասնակցել ընտրությանը, եթե վաղը հանկարծ նիկոլենք որոշեն իրենց օգտին վերանայել արդյունքները
և ժողովրդից գողանալ այն մեկ մանդատը, որի տարբերությամբ իրենք փոքրամասնություն են
դարձել, ես կոչ եմ անում նրանց, ովքեր հատկապես
չեն մասնակցել ընտրությանը, դուրս գալ փողոց և տեր կանգնել ժողովրդի քվեին: Ես կոչ
եմ անում բոլոր քաղաքական, հասարակական շրջանակներին վաղը լինել պատրաստ՝ դուրս գալ
փողոց և տեր կանգնել ժողովրդի քվեին»,- ասաց նա:
Թևանյանը նշեց, որ իրենք դիտորներ են ուղարկելու
ընտրատեղամասեր, որ ներկա գտնվեն վերանայումներին:
«Կոչ եմ անում ՔՊ-ին, չիրակաանացնել լկտիագույն
կեղծարարությունը, որը պատրաստվում են»,- հավելեց նա: