31 Հուն
2025
-0.6° c ԵՐԵՎԱՆ
3.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆուտբոլային երկու հսկաների առճակատումը փլեյ օֆֆ-ի առաջին փուլում․ ՉԼ անցումային փլեյ օֆֆ-ի վիճակահանության արդյունքները

Ֆուտբոլային երկու հսկաների առճակատումը փլեյ օֆֆ-ի առաջին փուլում․ ՉԼ անցումային փլեյ օֆֆ-ի վիճակահանության արդյունքները

Հունվարի 31-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ օֆֆ-ի վիճակահանությունը։

Լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս են եկել մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը լրացուցիչ փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրերի համար։

Ձևավորվել են հետևյալ զույգերը.

«Բրյուգե» – «Ատալանտա»

«Սպորտինգ» – «Բորուսիա Դորտմունդ»

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»

«Սելթիկ» – «Բավարիա»

«Յուվենտուս» – ՊՍՎ

«Ֆեյենորդ» – «Միլան»

«Բրեստ» – ՊՍԺ

«Մոնակո» – «Բենֆիկա»

Անցումային փլեյ օֆֆ-ի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 11-12-ին, իսկ պատասխան խաղերը` փետրվարի  18-19-ին։

Այս դիմակայությունների հաղթողներին 1/8 եզրափակիչում կմիանան, «Լիվերպուլը»,  «Բարսելոնան», «Արսենալը», «Ինտերը», «Ատլետիկո Մադրիդը», «Բայերը», «Լիլը» և «Ասթոն Վիլան»։