04 Մար
2025
5.2° c ԵՐԵՎԱՆ
-1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԱԾ-ն հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե՝ հրապարակում ադրբեջաներեն երգող անձանց նկատմամբ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելու համար

ԱԱԾ-ն հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե՝ հրապարակում ադրբեջաներեն երգող անձանց նկատմամբ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելու համար

Երկու օր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ մի խումբ ԻԻՀ քաղաքացիների մասնակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում: ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն է տարածել՝ ի լրումն հունվարի 31-ին տարածված հաղորդագրությանը։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»,- ասվում է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ ռեպորտաժում։