01 Փտր
2025
8° c ԵՐԵՎԱՆ
8.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը փետրվարի 5-ից արտաքսելու է անօրինական միգրանտներին

Ռուսաստանը փետրվարի 5-ից արտաքսելու է անօրինական միգրանտներին

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է միգրացիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված երկու փոփոխությունների ներդրման մասին, որոնք ուժի մեջ են մտնելու փետրվարի 5-ից։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։

Առաջին օրենքով նախատեսվում է անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ։ Երկրորդով՝ վարչական պատասխանատվություն է սահմանվում երկիր մուտքի և ելքի կանոնները խախտելու, ինչպես նաև վերահսկվող անձանց ռեգիստրում ընդգրկված միգրանտին արգելված ծառայություններ մատուցելու համար:

Բացի այդ, վարչական պատասխանատվություն է սահմանվում երկիր մուտք գործելու կամ երկրից դուրս գալու կանոնները խախտելու համար։