01 Փտր
2025
9.2° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը

Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը

Կարճատև, ծանր հիվանդությունից հետո 81 տարեկան հասակում մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը․ տեղեկացնում է Deutsche welle-ն։

Քյոլերն առաջին անգամ Գերմանիայի նախագահ է ընտրվել 2004 թվականին և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև2010 թվականը, երբ անսպասելիորեն հրաժարական է տվել։

Մինչ ԳԴՀ ղեկավարի պաշտոնում աշխատելը Հորսթ Քյոլերը գլխավորում էր Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ): 2017 թվականին նշանակվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի անձնական բանագնաց՝ Արևմտյան Սահարայի շուրջ վեճի կարգավորման հարցով։ 2019 թվականին Հորսթ Քյոլերը առողջական պատճառներով թողեց այդ պաշտոնը։