Այս որոշումը սուբյեկտայնության պահպանման հարցում ոչ մի զիջում չի նախատեսում. Արցախի նախագահը՝ երկու ճանապարհով բեռների փոխադրման մասին
Արցախի Հանրապետության Նախագահ
Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն,
որտեղ կառավարության կազմին և դատական համակարգի պատասխանատուներին է ներկայացրել նորանշանակ
պետական նախարար Արթուր Հարությունյանին:
Անդրադառնալով Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ
ճանապարհով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով բեռների տեղափոխման գործընթացին՝
նախագահ Սամվել Շահրամանյանը նշել է, որ խորացող հումանիտար ճգնաժամը վերածվում է աղետի,
իսկ բնակչության կյանքն ու առողջությունն Արցախի իշխանությունների համար բարձր արժեք
են. «Այս որոշումը մեր սուբյեկտայնության պահպանման հարցում ոչ մի զիջում չի նախատեսում»,-հավելել
է հանրապետության ղեկավարը: