Թալանել, հետո փորձել են այրել պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան
Դաշնակցության գրասենյակի մոտ թալանել, ապա փորձել են այրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան։ Մեքենայի վրայից գողացել են մոտ 2,000 դոլարանոց ավտոպահեստամաս։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
«Երկար ժամանակ է՝ մեքենան այստեղ է կայանված, գաղափար չունեմ, թե ով է արել»,- ասել է Գառնիկ Դանիելյանը։
Գառնիկ Դանիելյանն այսօր մասնակցում էր տրանսպորտի թանկացման դեմ ուղղված ակցիային։