02 Փտր
2025
-4° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քրեական իրավունքը, քրեական օրենսգիրքը չի կարող առնչվել պարոն Բաբայանի գնահատողական դատողության հետ․ Արամ Վարդևանյան

Քրեական իրավունքը, քրեական օրենսգիրքը չի կարող առնչվել պարոն Բաբայանի գնահատողական դատողության հետ․ Արամ Վարդևանյան

Քրեական իրավունքը, քրեական օրենսգիրքը չի կարող առնչվել պարոն Բաբայանի գնահատողական դատողությունների (քննադատության) հետ, գրում է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Նման իրավիճակում կալանավորման միջնորդությունը պարզապես իրավական աբսուրդ է: Ակնհայտ է, որ չկա կալանքի պայմանը, ուստի այն միայն պետք է մերժվի:

Խոսքի ազատության ժողովրդական չափանիշը հետևյալն է. իրավաչափ է ոչ միայն անվտանգ և չեզոք արտահայտությունները, այլ նաև այնպիսի գնահատականները որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստություն պատճառում: Սրա մասին արձանագրվել է Եվրոպական դատարանի կողմից դեռևս 30 տարի առաջ»,-գրել է Վարդևանյանը։