02 Փտր
2025
3.2° c ԵՐԵՎԱՆ
6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես տեսել եմ դեպքեր, երբ նույնքան անհեթեթ իրավիճակներում դատարանը կալանավորել է մարդկանց, ուստի այսօրվա հանգուցալուծումը հանրային հստակ արձագանքի հետևանք է․ Ռուբեն Մելիքյան

Ես տեսել եմ դեպքեր, երբ նույնքան անհեթեթ իրավիճակներում դատարանը կալանավորել է մարդկանց, ուստի այսօրվա հանգուցալուծումը հանրային հստակ արձագանքի հետևանք է․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով արցախցի գիտնական Ղարիբ Բաբայանի՝ դատարանի դահլիճից ազատ արձակմանը, գրում է․

«Ես շատ բան եմ տեսել։ Ես տեսել եմ տասնյակ դեպքեր, երբ նույնքան անհեթեթ իրավիճակներում դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և կալանավորել է մարդկանց՝ քաղաքական պատվերի շրջանակներում։ Ուստի այսօրվա հանգուցալուծումը միայն ու միայն հանրային հստակ արձագանքի հետևանք է  – հենց այս գործոնն էր, որ ունեցավ վճռական նշանակություն։ Ընդ որում, գոհունակությամբ փաստում եմ, որ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» ունեցավ որոշակի դերակատարություն՝ տվյալ գործի որոշ կարևոր հանգամանքներ հանրությանը ճիշտ ժամանակին հասու դարձնելու հարցում։

Պետք է նկատել նաև, որ վերջին 3-4 օրում ռեժիմը ստիպված է եղել հետքայլեր կատարել 3 կարևոր հարցերում – տրանսպորտի գին, համընդհանուր հայտարարագրում, և Ղարիբ Բաբայան։ Լավ օրի՞ց են հետքայլ կատարում։ Իհարկե ոչ։ Ամբողջակա՞ն է հետքայլը։ Կրկին՝ ոչ։ Այդ 3 հարցերից ոչ մեկով էլ ամբողջական չէ. կիսատ-պռատ է. Հետևաբար, լավ կլինի, որ համապատասխան ձևով հանրային դիմադրությունը շարունակվի»։