Պայթյուն և հրդեհ Կալիֆորնիայի նավթավերամշակման գործարանում․ կան տուժածներ
Կալիֆորնիայի Մարտինես քաղաքում նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել․ առնվազն երեք մարդ է տուժել։
The Mercury News-ի լրագրողները պարզել են, որ պայթյունի և ուժեղ հրդեհի պատճառը եղել է ածխաջրածինների արտահոսքը։ Հրդեհի բռնկումից միայն երեք ժամ անց է տնային պայմաններում մնալու հրաման տրվել։ Բացի այդ, հրշեջ ծառայությունները չեն պատկերացրել միջադեպի մասշտաբները և դժվարությամբ են հասել հրդեհի վայր։
Ընկերության երեք աշխատակից թեթև վնասվածքներ է ստացել։ Գործարանի բոլոր աշխատակիցները տարհանվել են։ Փողոցը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, այժմ արգելափակված է, Ավտոմեքենաների երթևեկությունը՝ դադարեցված։
Հայտարարվել է նաև քիմիական վտանգի երկրորդ աստիճան։