ՌԴ ՊՆ հաղորդել է Մարտակերտում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հայկական կողմից վիրավորի մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը
հաղորդել է Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման, որի հետևանքով հայկական
կողմը վիրավոր ունի;
«Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Մարտունու շրջանում, որի հետևանքով վիրավորվել
է ԼՂ զինկազմավորման մեկ զինծառայող»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ
հետաքննություն է անցկացնում հայկական և ադրբեջանական կողմերի հետ։