02 Փտր
2025
2.3° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին․ Ֆիդան

Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին․ Ֆիդան

Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին․ այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է Դոհայում Կատարի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ։

Ֆիդանը հիշեցրել է, որ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի պայմաններից մեկը նախատեսում է, որ ազատ արձակվելուց հետո բանտարկյալները չպետք է մնան Պաղեստինի հողերում, և տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը համաձայն է լինել պաղեստինցի նախկին բանտարկյալներին ընդունող երկրների շարքում: